Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հրապարակե՛ք գործակալ Փաշինյանի վրա եղած կոմպրոմատները՝ բացահայտելով 2018 թվի կեղծիքը

Հրապարակե՛ք  գործակալ Փաշինյանի վրա եղած կոմպրոմատները՝ բացահայտելով 2018 թվի կեղծիքը
18.07.2023 | 16:52

Հիսուն հազար ստորագրություն հավաքելը բարդ է:

Երեք հարյուր հազարը՝ առավել ևս:

Բայց ավելի հեշտ է, ասենք, քսան ստորագրություն հավաքելը:

Ասածս ի՞նչ է.

մինչև հազարավոր մարդկանց դիմելը, քսան հոգով դիմեք Սերժ Սարգսյանին, թող հրապարակի գործակալ Փաշինյանի վրա եղած կոմպրոմատները՝ բացահայտելով 2018 թվի կեղծիքը:

Շատերը կկարդան ու կասեն, որ դա ոչ մի բան չի տա:

Ես էլ կասեմ` արե՛ք, թող չտա:

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իմանալու, թե իր ազգի հետ ինչ խաբեություն է տեղի ունեցել:

Ինչքան էլ չլինի, ազդեցությունն ավելի մեծ կլինի, քան տարբեր ստորագրահավաքները:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Մեկ էլ չմոռանաք մարդկանց բացատրություն տալ, թե բանակում ինչու՞ չեք ծառայել:

Դիտվել է՝ 3137

Մեկնաբանություններ